ՊԵԿ-ը կարեւորում է ԱՄՀ-ի հետ երկկողմանի համագործակցությունը

18.06.2021 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱՄՀ #Էդվարդ Հովհաննիսյան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային եւ 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին:

«ՊԵԿ-ը կարեւորում է ԱՄՀ-ի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային եւ մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը եւ մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել եւ կանխատեսելի է դարձել հարկային եւ մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը»,- ասել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ 2021թ. ապրիլին ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների շրջանակում նախանշված համագործակցության ուղղությունները, անդրադարձ է եղել անուղղակի եղանակներով հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների, շահութահարկի ու եկամտային հարկի ճեղքի գնահատմանը, ինչպես նաեւ՝ միջազգային հարկմանը եւ շահույթի տեղաշարժին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային եւ մաքսային օրենսդրության, էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային եւ մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW