Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որեւէ հիմք չունեն, այսօր հայտնել է խմբի մամուլի ծառայությունը:«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են նախապես ծրագրված կեղծ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովեցուցիչ է ու անընդունելի», - նկատել են ընկերության մամուլի ծառայությունում:«Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երեւակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Tweet Դիտում՝ 1903