Քննարկվել է Մեղրիի եւ Նորդուզ անցակետերի միջեւ օպերատիվ կապի ստեղծումը

18.06.2021 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Մեղրի #Նորդուզ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը եւ Իրանի մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդին Նորդուզ սահմանային անցակետում մի շարք աշխատանքային հարցեր են քննարկել:

Քննարկման օրակարգում է եղել Մեղրիի եւ Նորդուզ անցակետերի միջեւ օպերատիվ կապի ստեղծումը:

Հայ եւ իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման եւ խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա:

Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:
Դիտում՝ 4485

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW