Societe Generale. Արտասահմանյան բանկերի կողմից ՌԴ շուկան լքելու նախադրյալներ չկան

17.06.2021 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Societe Generale #Ֆրեդերիկ Ուդեա #Ռոսբանկ
Ֆրանսիական Societe Generale ֆինանսական խմբի (որի կազմի մեջ է մտնում ռուսաստանյան Ռոսբանկը) վարչության նախագահ Ֆրեդերիկ Ուդեան կարծում է, որ արտասահմանյան բանկերի կողմից ռուսաստանյան շուկան լքելու նախադրյալներ չկան:

«Ես չեմ կարող մեկնաբանել Ռուսաստանի հետ կապված այլ բանկերի ռազմավարությունը: Բայց ինքս նախադրյալներ չեմ տեսնում, որպեսզի խոշոր բանկային խաղացողները հեռանան Ռուսաստանից»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Կցանկանայի հիշեցնել, որ Ռուսաստանում մեր գործունեությունը մեկնարկել է 20-րդ դարի սկզբից: Մենք հասկանում ենք, որ կարելի է լարվածության եւ պատժամիջոցների որոշակի ժամանակահատվածներ անցնել, բայց մենք շարունակում ենք բիզնես վարել՝ պահպանելով բոլոր կանոնները: Միաժամանակ, ես տեսնում եմ այս շուկայի մեծ ներուժը եւ Ռուսաստանում աշխատելու լավ հեռանկարները»,- հավելել է Ֆրեդերիկ Ուդեան:

Ապրիլին Citi ֆինանսական կորպորացիան որոշում էր կայացրել դուրս գալ 13 երկրներում մանրածախ բիզնեսից, ներառյալ՝ Ռուսաստանը: Բանկում պարզաբանել են, որ Ռուսաստանում նախատեսվում է վաճառել մանրածախ բիզնեսը: Բացի այդ, բանկի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ Ռուսաստանում մանրածախ բիզնեսից Citi-ի դուրս գալու գործընթացը կարող է տեւել մի քանի տարի, ուստի ռուսաստանյան Citibank-ը կշարունակի սպասարկել իր հաճախորդներին բնականոն ռեժիմով, ներառյալ՝ գրասենյակների եւ մասնաճյուղերի աշխատանքը:
Դիտում՝ 1895
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW