“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊԸ” մտադիր է կորպորատիվ պարտատոմսեր թողարկել

04.07.2008 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել կորպորատիվ պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում##:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում, “պարտատոմսերի թողարկման մտադրությունը բխում է զարգացման ռազմավարական ծրագրից, որն ուղղված է ընկերության գործունեության թափանցիկության բարձրացմանը` շուկայի կողմից առաջ քաշվող նոր պահանջներին համապատասխան”:

“Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ որոշման կայացմանը նախորդել են ՀՀ տնտեսության վերլուծությունը, մակրոտնտեսական, ինչպես նաև տեղական ֆինանսական և, մասնավորապես, արժեթղթերի շուկայի իրավիճակի գնահատումը, որի շնորհիվ թողարկվող կորպորատիվ պարտատոմսերի բնութագրիչները հիմնված կլինեն իրական շուկայական համամասնությունների վրա:

Մասնավորապես, թողարկվող պարտատոմսերի ակնկալվող (ծրագրվող) եկամտաբերությունը նախնական գնահատականով կկազմի 11.25%-11.50%, իսկ կոնկրետ տոկոսադրույքը կորոշվի տեղաբաշխման ընթացքում: Նախատեսվում է պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանել 2 տարի, իսկ առաջարկվող եռամսյակային արժեկտրոնների վճարումները առավել գրավիչ կլինեն, քան շուկայում ձևավորված կիսամյակային վճարումները: Նախատեսվում է նաև ներդրողներին տրամադրել պարտատոմսերը տեղաբաշխումից մեկ տարի հետո անվանական արժեքով վաղաժամկետ մարելու իրավունք /վաճառքի օպցիոն/”, - նշեցին ընկերության մամլո ծառայությունում:

Պարտատոմսերի թողարկման բնականոն ընթացքի և տեղաբաշխման արդյունավետության կազմակերպման համար ընկերությունը ներգրավել է “Ամերիաբանկ” ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ռուսական “Տրոյկա Դիալոգ” ներդրումային բանկի հետ փոխկապակցված ընկերություն:

“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թ. և հանդիսանում է շինանյութերի “Իդեալ համակարգ” վաճառասրահների ցանցի, ինչպես նաև ջեռուցման ու օդորակման մասնագիտացված Thermotech վաճառասրահների ցանցի հիմնադիրը:

“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ն միավորում է 30-ից ավելի խանութ-վաճառասրահներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Էջմիածնում:

“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ն հանդիսանում է շինանյութերի, արտաքին և ներքին հարդարման, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների խոշորագույն ներկրողը` հանդիսանալով եվրոպական 75 ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Սույն հաղորդագրությունը չի հանդիսանում “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ -ի կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային առաջարկ /օֆերտա/ և/կամ այդպիսի առաջարկի վերաբերյալ գովազդային հաղորդագրություն: Այն միայն արտահայտում է “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի ղեկավարության, սեփականատերերի մտադրությունները և ծրագրերը ապագայում թողարկել կորպորատիվ պարտատոմսեր և չի կարող հանդիսանալ պարտատոմսերի բաժանորդագրության և/կամ այլ ձևով դրանք ձեռք բերելու կամ դրանց բաժանորդագրության և/կամ այլ ձևով դրանց ձեռքբերման առաջարկ անելու հիմք: Սույն հաղորդագրությունը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ:

“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ -ն ոչ մի անձի իրավունք չի վերապահում իր անունից կամ “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ -ի անունից առաջարկել բաժանորդագրվել և/կամ այլ կերպով ձեռք բերել “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ -ի արժեթղթերը` հիմնվելով սույն հաղորդագրության վրա:

“ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ն և նրա հետ փոխկապակցված ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն չեն կրում այլ անձանց գործողությունների համար, ովքեր ստացել են սույն հաղորդագրությունը, ինչպես նաև այդ գործողությունների ֆինանսական հետևանքների համար, որոնք առաջացել են սույն հաղորդագրության մեջ ներկայացված տեղեկատվության վրա հիմնվելու արդյունքում:

Դիտում՝ 7612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW