Մելլաթ Բանկի ղեկավարը խոսել է Հայաստանի նկատմամբ «հատուկ վերաբերմունքի» մասին

15.06.2021 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մելլաթ Բանկ #Սեյեդ Ղոլամռեզա Մուսավի #UBA Talks
Վերջին 10 տարիներին Իրանի Մելլաթ Բանկի տնօրենների խորհրդի նախագահը հանդիսանում է նաեւ Հայաստանի Մելլաթ Բանկի խորհրդի նախագահ, ինչը խոսում է Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունքի եւ մոտեցման մասին:

Այս մասին Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում ասել է Մելլաթ Բանկի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին՝ հավելելով, որ «Իրանի Մելլաթ Բանկը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, սակայն Հայաստանի Մելլաթի նկատմամբ ուշադրությունը բոլորովին այլ է»:
 
Անդրադառնալով բանկի դերին հայ-իրանական կապերի ամրապնդման գործում՝ բանկի ղեկավարն առանձնացրել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, որի ֆինանսական մասը կատարվում է Մելլաթ Բանկի միջոցով: «Բացի այդ, բանկի կողմից սպասարկվում են երկու երկրների միջեւ իրականացվող արտահանման ու ներմուծման գործարքները: Բանկն ակտիվորեն աշխատում է նաեւ Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ»,- ասել է Մուսավին :

Նա նաեւ նշել է, որ բանկը ցանկանում է 1-2 մասնաճյուղ ունենալ Հայաստանում՝ ընդլայնելով վարկային պրոդուկտները, իսկ հետագայում՝ վարկային պրոդուկտներից  բացի մատուցել նաեւ այլ ծառայություններ:

Սեյեդ Ղոլամռեզա Մուսավիի հետ հարցազրույցը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 1667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai