Ռուսաստանում հունիսի 1-ից գործում է պանրի եւ պաղպաղակի մակնշման պահանջը

14.06.2021 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուսաստան #մակնշում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից  ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում պանրի եւ պաղպաղակի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:

Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ՌԴ կառավարության որոշումով:

ՀՀ կառավարության կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման ազգային օպերատոր է սահմանվել  «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն (ընկերության հասցեն է` ք. Երեւան, Ազատության 24/1, հեռ.՝ +374 10 300 300, էլ. հասցե՝ info@e-mark.am):

Մինչ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաեւ արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

Այսպիսով, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:

ՊԵԿ-ից նշում են, որ Ռուսաստանում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետեւյալ կայքում` честныйзнак.рф:

Արտադրողների եւ արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցն՝ այստեղ։
Դիտում՝ 574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW