“Հայփոստը” նախատեսում է մինչեւ տարեվերջ ժամանակակից փոստային բաժանմունքների թիվը հասցնել 50-ի

04.07.2008 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայփոստ” ՓԲԸ-ի փոստային առաքումներից ստացված եկամուտները 2008թ. առաջին կիսամյակի## ընթացքում աճել են 45%-ով` կազմելով 760 մլն դրամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Հայփոստ”-ի մամլո ծառայությունում, նշված ժամանակահատվածում փոստային օպերատորը կատարել է շուրջ 4 մլն առաքում, որոնց 80%-ից ավելին բաժին է հասել Երեւանին:

“Հայփոստ” ՓԲԸ-ն ավարտել է Haypost International ենթակառույցի ստեղծման գործընթացը, ինչն ընկերությանը թույլ կտա բարձրացնել իր արտասահմանյան առաքումների արդյունավետությունը:

2008թ. առաջին կիսամյակի ընթացքում “Հայփոստ”-ը 14 մլն միկրովճարում է ընդունել: Կոմունալ վճարումներից ստացված եկամուտները առաջին կիսամյակում աճել են 8%-ով:

Ներկայումս գործում է “Հայփոստի” 9 հիմնովին վերանորոգված ու արդիականացված փոստային բաժանմունք: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի:

Այսօր Գյումրիում գործարկվել են “Հայփոստի” երկու նոր բաժանմունքներ` Իսահակյան 8 եւ Ազնավուրի հրապարակ հասցեներով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բացման արարողությանը ելույթ ունենալով, “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հանս Բոոնը տեղեկացրել է, որ “Հայփոստը” կարեւոր է համարում Գյումրիի փոստային ստորաբաժանումներն արդիականացնելու ու արագընթաց ինտերնետ-կապով ապահովելու հարցը` ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ կառավարության ծրագրի համաձայն, Գյումրին պետք է տեխնոլոգիական կենտրոն դառնա:

Դիտում՝ 6582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW