Կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում մարդկանց կարողությունն աշխարհում ավելացել է՝ հասնելով ռեկորդային $250 տրիլիոնի:Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է 2021թ․ համաշխարհային բարեկեցության աճի վերաբերյալ Boston Consulting Group-ի զեկույցում։2008-ին ֆինանսական ճգնաժամը համաշխարհային բարեկեցությունը կրճատեց 8%-ով: Փորձագետները նման հետեւանքներ էին ակնկալում նաեւ COVID-19 համավարակից, սակայն ստացվեց հակառակը: Աշխարհում մարդկանց ֆինանսական բարեկեցությունն աճեց 8.3%-ով:Դա կապված է ճգնաժամի պայմաններում բնակչության կողմից ծախսերից պարտադրված հրաժարվելու եւ խնայողական ռեժիմի անցնելու, ինչպես նաեւ համաշխարհային կենտրոնական բանկերի աջակցությամբ ֆոնդային շուկայի աճի հետ: Դրամական միջոցների եւ ավանդների ծավալն աշխարհում աճել է 10․6%-ով՝ սահմանելով 20 տարվա վաղեմության ռեկորդը:Իրական կամ ոչ ֆինանսական ակտիվները, որոնք կենտրոնացած են հիմնականում անշարժ գույքի մեջ, նույնպես աճել են եւ գնահատվել $235 տրիլիոն:Փորձագետները կարծում են, որ մոտակա հինգ տարիներին համաշխարհային բարեկեցության աճը կշարունակվի: Դրա ֆինանսական բաղադրիչը $250 տրիլիոնից կարող է աճել մինչեւ $315 տրիլիոն: Աճի տեմպը գնահատվում է 4․8%`ավելի դանդաղ, քան 2019 թվականից հինգ տարի առաջ էր՝ 6․7%: Այնուամենայնիվ, սա կայուն վերականգնում է, որը ակտիվների կառավարիչներին լավ հնարավորություններ կտա:Հյուսիսային Ամերիկան շարունակում է մնալ համաշխարհային հարստության գլխավոր կենտրոնը. իրական ակտիվներն այստեղ կազմում են տարածաշրջանի ընդհանուր հարստության 28%-ը, իսկ մնացած 72%-ը կենտրոնացած է ֆինանսների մեջ, որոնք կազմում են $111 տրիլիոն: Արեւմտյան Եվրոպայում բարեկեցության մեծ մասը բաժին է ընկնում իրական ակտիվներին՝ 55% ($64 տրիլիոն), իսկ Ասիայում դրանք կազմում են 64% ($84 տրիլիոն):Առաջիկա հինգ տարիներին Հյուսիսային Ամերիկային, Ասիային (բացառությամբ Ճապոնիայի) եւ Արեւմտյան Եվրոպային բաժին կհասնի ֆինանսական բարեկեցության աճի 87%-ը: Այս ընթացքում ֆինանսական բարեկեցությունը կավելանա եւս $65 տրիլիոնով. Հյուսիսային Ամերիկայում՝ $25 տրիլիոնով, Ասիայում՝ $22 տրիլիոնով եւ Արեւմտյան Եվրոպայում՝ $10 տրիլիոնով:Կապիտալի կառավարիչների համար ամենամեծ օգուտներ կապահովի Ասիան, որտեղ ակտիվները կաճեն տարեկան 11․6%-ով:Ընդհանուր առմամբ, աշխարհում կա ավելի քան $100 մլն ակտիվներով շուրջ 60 հազար մեծահարուստ, որոնց կարողությունը կազմում է $22 տրիլիոն: Միջոցների մեծ մասը կենտրոնացած է Միացյալ Նահանգներում, որտեղ այժմ բնակվում է 20․6 հազար մեծահարուստ: Այս ցուցանիշով լավագույն հնգյակում են նաեւ մայրցամաքային Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Հոնկոնգը: Tweet Դիտում՝ 1624