ԿԲ-ն մտադիր է կանխիկացման լուծումներ առաջարկել հեռավոր գյուղերի բնակիչներին

10.06.2021 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #Ատոմ Ջանջուղազյան #անկանխիկ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ կանխիկի շրջանառությունից անցումը անկանխիկի չափազանց կարեւոր է տնտեսության, ինչպես նաեւ՝ քաղաքացիների համար:

«Ինչ-որ պահից սկսած կենսաթոշակառուների համար եւս բացվելու է բանկային հաշիվ, որին կցված կլինի կամ քարտ, կամ էլեկտրոնային քսակի նման նորարարական մոտեցում, որի միջոցով մեր հայրենակիցները առանց որեւէ խոչընդոտի կկարողանան օգտվել ծառայություններից»,- ասել է ԿԲ նախագահը:

Ինչ վերաբերում է հեռավոր գյուղերում կանխիկացման խնդրին՝ նա նշել է. «Աշխատում ենք այդ խնդրի շուրջ, որ ՀԴՄ POS-երը կամ մոբայլ POS-երը կանխիկացման հնարավորություն տան եւ քարտով գնում անելու դեպքում մարդը ինչ-որ չափի գումար կարողանա կանխիկացնել»:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ «կանխիկի շրջանառության ծավալների կրճատումը նախադրյալ է ստվերային շրջանառության կրճատման, ինչն էլ իր հերթին նախադրյալ է եկամուտների ավելացման»:

Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է նաեւ վերանայել կանխիկացման դեպքում միջնորդավճարի սակագնի հարցը:
Դիտում՝ 1526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW