Ներկրման եւ արտահանման թույլտվության փաստաթղթերը կտրվեն էլ. եղանակով

10.06.2021 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռաֆիկ Մաշադյան #«Միասնական հայտ» #թույլտվական փաստաթղթերը
Հայաստան ապրանք ներկրելու եւ երկրից արտահանելու դեպքում թույլտվության փաստաթղթերը կտրվեն առավել կարճ ժամկետում: Այս մասին համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հայտնել է, որ տնտեսվարողների համար հնարավորություն է ստեղծվում թույլտվության դիմում ներկայացնել եւ փաստաթղթերը ստանալ էլեկտրոնային եղանակով:

«Ներկայումս համապատասխան թույլտվության փաստաթուղթ ստանալու համար տնտեսվարողները լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ փոստով կամ ֆիզիկապես այցելելով: Նշված գործընթացն էլեկտրոնային դարձնելու նպատակով ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը, որը հասանելի կլինի swis.trade.gov.am կայքում: Սրա արդյունքում նախատեսվում է համապատասխան թույլտվության փաստաթղթերը ստանալու դիմում ներկայացնելը, ինչպես նաեւ դրանց ուղեկցող փաստաթղթերի լրացնելը եւ ներբեռնելը կատարել էլեկտրոնային եղանակով: Դեռեւս պահպանվելու է նաեւ թղթային եղանակով գործընթացի իրականացումը, սակայն առաջիկայում կանցնենք ամբողջությամբ էլեկտրոնային եղանակի»,- պարզաբանել է Ռաֆիկ Մաշադյանը:

ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ տարեկան Հայաստան ներկրվող եւ արտահանվող ապրանքների ավելի քան 63%-ի համար նախատեսված է թույլտվության փաստաթղթերի տրամադրում, իսկ թվային առումով տարեկան այն կազմում է շուրջ 80 000 հատ:

«Այս փաստաթղթերի տրամադրումը հարկ վճարողներին կարող ենք տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչի արդյունքում կկրճատվի նրանս ֆինանսական եւ ժամանակային ծախսերը»,- ասել է նա:
Դիտում՝ 713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW