Վրաստանի առեւտրային բանկերի համախառն ակտիվները հունիսի 1-ի դրությամբ կազմել են $5,7 մլրդ

03.07.2008 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի առեւտրային բանկերի համախառն ակտիվները հունիսի 1-ի դրությամբ կազմել են $5,7 մլրդ` տարվա սկզբի համեմատ աճելով 15,7%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՆովոստի-Գրուզիա՚-ն, տարվա սկզբից կանոնադրական կապիտալում արտասահմանյան ներդրողների մասնակցությամբ վրացական բանկերի թիվը 12-ից հասել է 14-ի, եւ այդ բանկերի ակտիվների ընդհանում ծավալը բանկային համակարգում աճել է 4.9 տոկոսային կետով` կազմելով 69%:

2008-ի հունվար-մայիս ամիսներին առեւտրային բանկերի եկամուտները նախորդ տարվա համանուն ցուցանիշի համեմատ աճել են երկու անգամ` կազմելով 638.3 մլն լարի:

Վրաստանի բանկային համակարգի մաքուր եկամուտն աճել է 16.2%-ով` կազմելով 51.6 մլն լարի:

Ներկայումս Վրաստանում գործում է 22 առեւտրային բանկ, այդ թվում` արտասահմանյան բանկերի 2 մասնաճյուղեր:

Դիտում՝ 7529

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW