Alibaba Group-ի ամպային ստորաբաժանումը կհովանավորի Ասիայում տեխնոլոգիական ստարտափների զարգացումը: Այս մասին ընկերությունը հայտարարել է Alibaba Cloud Summit 2021-ին, հաղորդում է Bloomchain.ru-ն:Alibaba Cloud-ը ներդրումներ կկատարի ստարտափներում AsiaForward ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել 100 000 ընկերություններին առաջիկա երեք տարիների ընթացքում: Ծրագրի նպատակն է ձեւավորել տաղանդավոր մշակողների միավորում: Դրա համար հատկացվել է $1 միլիարդ, որը կդառնա նախագծի ֆինանսավորման առաջին փուլը:Ըստ AsiaForward ծրագրի՝ մինչեւ տարեվերջ Alibaba Cloud-ը Ֆիլիպիններում կբացի տվյալների մշակման առաջին կենտրոնը եւ երկրորդը՝ Ինդոնեզիայում, ինչպես նաեւ Մալայզիայում կկառուցի նորարարությունների զարգացման հարթակ:«Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար մեր ռազմավարական ճանապարհային քարտեզը ներառում է նպատակային ներդրումներ տեղական ձեռնարկությունների թվային վերափոխման մեջ: Կարծում ենք, այս ներդրումները ճիշտ ժամանակին են, հաշվի առնելով համավարակի ազդեցությունը եւ բիզնեսի թվայնացման գործիքների պահանջարկի կտրուկ աճը»,- ասել է Alibaba Cloud Intelligence-ի միջազգային բիզնեսի ստորաբաժանման թոփ մենեջեր Սելինա Յուանը:Alibaba Cloud Intelligence-ի նախագահ Ջեֆ Չժանի խոսքով՝ ասիական տարածաշրջանը ամպային տեխնոլոգիաների պահանջարկ ունի գրեթե յուրաքանչյուր ոլորտում`սկսած էլեկտրոնային առեւտրի եւ լոգիստիկայի ծառայություններից մինչեւ ֆինտեխի եւ զվարճանքի հարթակներ:Alibaba Cloud-ն ամպային լուծումներ է տրամադրում կորպորացիաներին, ստարտափերին եւ պետական հատվածին: Tweet Դիտում՝ 1812