OMNIC-ն ու «Հայփոստ»-ը նախատեսում են ՀՀ տարածքում տեղադրել փոստամատներ
07.06.2021 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայփոստ



Սանկտ Պետերբուրգի 2021թ․ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում OMNIC ընկերության կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը եւ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։
Ռազմավարական գործընկերության շրջանակում ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առեւտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում եւ հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։
«OMNIC-ի ծրագրային եւ սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո, մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակում OMNIC ընկերությունը եւ «Հայփոստ»-ը համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի ամբողջ տարածքում»,- նշել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
«Սույն համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերները ստանալ առանց մաքսատուրքի»,- իր հերթին ասել է OMNIC ընկերության կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը։
OMNIC-ը միջազգային ապրանքային ընկերություն է՝ մասնագիտացած մանրածախ վաճառքի, լոգիստիկայի եւ հյուրընկալման ծառայությունների ոլորտներում սարքավորումների ծրագրային ամբողջության մշակման եւ արտադրման գործում։ Ընկերությունն իրականացրել է փոստամատների ավելի քան 25 նախագիծ Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլուր։ 2019 թվականին OMNIC-ը ընկերությունը Գիննեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհում ամենամեծ փոստամատով։
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: