Հունիսի 5-ն աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Բնությունն ու շրջապատող աշխարհը սիրելու ու խնամելու համար հատուկ օրեր պետք չեն, սակայն այս օրը եւս մեկ առիթ է կանգ առնելու եւ գնահատելու համար, թե իրականում որքան պատասխանատու ու հոգատար ենք մենք մեր շրջակա միջավայրի հանդեպ: Հատկապես մեր օրերում, տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց, ավելի ու ավելի կարեւոր է դառնում բնական ռեսուրսները խնայելու եւ դրանք բարեխղճորեն սպառելու անհրաժեշտությունը կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանի ամենաթվային բանկն առաջարկում է 3+1 պարզ լուծում կանաչ ֆինանսական սովորույթներ ձեւավորելու համար, որոնց կարեւորության մասին գիտեն շատերը, բայց ոչ միշտ են կիրառում դրանք առօրյայում:1. Նվազեցնել թղթի կիրառությունը Թուղթը խնայելու անհրաժեշտության մասին հաճախ ենք լսում, բայց արդյո՞ք փորձում ենք այդպես վարվել: Տարբեր գործարքներ, պայմանագրեր, կտրոններ, արդյունքում՝ օգտագործված թղթի մի ամբողջ կույտ: Այս ամենից, սակայն, հնարավոր է խոսափել մեր ֆինանսաբանկային առօրյայում շատ պարզ փոփոխություններ մտցնելու շնորհիվ.● АТМ-ներից գումար կանխիկացնելիս հրաժարվել «Տպել անդորրագիրը»-ը առաջարկից:● Անկանխիկ գնումներ կատարելիս հրաժարվել կտրոնի/անդորրագրի մեր օրինակից: ● Վարկեր, ավանդներ ձեւակերպելիս եւ քարտ պատվիրելիս օգտվել օնլայն բենքինգի հնարավորությունից` դրանով իսկ խուսափելով թղթային տարբերակով պայմանագրեր կնքելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ դրանք հետագայում կորցնելու վտանգից:● Բանկային քարտ պատվիրելիս ծածկագիրը ստանալ ոչ թե անհատական ծրարով, այլ օգտվել բանկային ծածկագիրը АТМ -ի միջոցով ակտիվացնելու հնարավորությունից: ● Բանկային հաշվի քաղվածքները ստանալ միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ խուսափելով թղթային տարբերակից: Այս ամենը շատ հեշտ եւ կիրառելի է հատկապես Ինեկոբանկի InecoOnline համակարգի եւ InecoMobile հավելվածի միջոցով, որտեղ արտացոլվում եւ անվտանգ պահպանվում են մեր բոլոր ֆինանսական գործողությունները եւ հաճախորդին հասանելի են դառնում ցանկացած պահի: 2. Նվազեցնել պլաստիկի կիրառությունը Պլաստիկի վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ արդեն իսկ գոյացած 6,3 միլիարդ տոննա պլաստիկ թափոնների 90% -ը չի քայքայվի առնվազն 500 տարի: Ավելին, միկրոպլաստմասե փոքրիկ բեկորները հայտնաբերվում են հողի, սննդի եւ խմիչքների մեջ, նույնիսկ շշալցված ջրում եւ օդում, որը մենք շնչում ենք: Երկրագնդի բնակչության մեծ մասն առօրյայում կիրառում է պլաստիկը, որի 50% -ը միանգամյա օգտագործման է, եւ դրա ոչնչացումը նույնպես ենթադրում է բազմաթիվ թունավոր նյութերի ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Բանկային կանաչ սովորույթներից մյուսը կարող է դառնալ պլաստիկ քարտերի կիրառությունը նվազագույնի հասցնելը եւ մեր թվային իրականության մեջ օնլայն գնումների համար բացառապես թվային քարտեր կիրառելը, որոնք արդեն հասանելի են նաեւ Հայաստանում: Ինեկոբանկի Visa Digital քարտի միջոցով հնարավոր է կատարել «կանաչ» օնլայն գնումներ աշխարհի ցանկացած կետից ցանկացած պահի: 3. Խուսափել տրանսպորտային փոխադրումից, երբ հնարավոր էԳաղտնիք չէ, որ օդի աղտոտվածության մակարդակը վաղուց հատել է թույլատրելիի շեմը, եւ դրա մեծ մասն ապահովում են ավտոմեքենաների շահագործման արդյունքում դուրս մղվող գազերը: Այս ամենը որոշակիորեն կրճատելու համար ֆինանսական սովորույթների մեջ կարելի է ներառել ոտքով քայլելը դեպի բանկի մոտակա մասնաճյուղ կամ կանխիկացման կետ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է խուսափել բանկ այցելելուց, գործարքները կատարել օնլայն բենքինգի միջոցով: 4. Կանաչ ներսից եւ դրսից Շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելը ոչ միայն անհատների հոգածությունն է, այլեւ բիզնեսների, որոնք պատասխանատու են նաեւ իրենց աշխատակիցների ու հաճախորդների համար:Ուստի, այսօր ավելի ենք կարեւորում կանաչ բիզնեսներ ունենալու անհրաժեշտությունը: Ողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում հասանելի են բարձր արդյունավետությամբ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավոր են դարձնում էներգախնայողությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների հասանելիությունը, ջրի եւ այլ բնական պաշարների արդյունավետ սպառումը: Ինեկոբանկը, շարունակելով խրախուսել կանաչ տեխնոլոգիաների եւ կանաչ պրակտիկայի կիրառումը Հայաստանում, իր միջազգային գործընկերների հետ Երեւանում եւ մարզերում ընձեռում է վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության եւ կլիմայի հարմարվողականությանն ուղղված «կանաչ ֆինանսավորման» հնարավորություններ այն բիզնեսներին, որոնք ունեն պատասխանատվության բարձր զգացում եւ փորձում են նվազեցնել իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ երկար ժամանակ գրանցել կայուն աճ: Նման գործունեության օրինակ է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) GEFF-ը Հայաստանում ծրագրի հետ համագործակցությունը, որի շրջանակում ոչ միայն ֆինանսավորման հնարավորություններ են ստեղծվում բիզնես գործունեությունն ավելի կանաչ դարձնելու համար, այլ նաեւ իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ բանկի աշխատակիցների եւ հաճախորդների համար: Ինեկոբանկը, հավատարիմ մնալով «կանաչ` ներսից եւ դրսից» իր մոտեցմանը, ջանալու է շարունակաբար հանդես գալ նախաձեռնություններով` խթանելու կանաչ տնտեսության գաղափարը իր աշխատակիցների եւ հաճախորդների շրջանում: Tweet Դիտում՝ 2629