“Զամին Բանկը” Ուկրաինայում ներկայացուցչություն կբացի

03.07.2008 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանական “Զամին Բանկը” պատրաստվում է Ուկրաինայում ներկայացուցչություն բացել, հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Նադիր Իսմաիլովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Տրենդը, Նադիր Իսմաիլովը նշել է, որ “բանկի 2008-12թթ ռազմավարության համաձայն, նախատեսվում է ուկրաինական շուկայում դուստր ընկերություն ստեղծել”:

“Զամին Բանկի” առաջին մշտական ներկայացուցչությունը բացվել էր Մոսկվայում 2007-ին: Բանկը հանդիսանում է Caspian Money Transfer դրամական փոխանցումների համակարգի հիմնադիրը, որի սպասարկումը սկզբանկան շրջանում կլինի բանկի գործունեության հիմնական ոլորտը Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

Դիտում՝ 7036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW