ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը

03.06.2021 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #հիփոթեք #Հիփոթեքային կենտրոն
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում  առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում բանկը կրկնապատկել  է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միաժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները:  


Հիփոթեքային պրոդուկտների շարքում հաճախորդներին են առաջարկվում վարկեր գոյություն ունեցող եւ կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաեւ անշարժ գույքի կառուցապատման, վերանորոգման կամ վերակառուցման նպատակով: Երիտասարդ ընտանիքներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս  ձեռք բերել անշարժ գույք հատուկ արտոնյալ պայմաններով՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում:

2020թ․ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց համագործակցությունը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մինչեւ 2023թ. մասնակից դառնալով երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական ծրագրին:

Բանկն առաջարկում է հաճախորդներին նաեւ այլ բանկերից եւ վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման/գնման հնարավորություն՝ այդպիսով նվազեցնելով հետագա ամսական ֆինանսական բեռը:

Հաճախորդներին հարմարավետ եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր ձեւաչափով առաջինը Հայաստանում Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երեւան, Վերին Անտառային 135, տ․ 40 հասցեում: Սա միասնական հարմարավետ եւ տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որտեղ հաճախորդները կարող են ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից հիփոթեքային վարկերի ձեւակերպման վերաբերյալ, օգտվել դիզայների, ապահովագրական գործակալի ծառայություններից, ինչպես նաեւ ձեւակերպել սպառողական եւ ապառիկ վարկեր բանկի գործընկերների կողմից տրամադրվող հատուկ զեղչերով՝ բնակարանի համալիր կահավորման համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը շուկայում մեկնարկել է ավտոկայանատեղերի ձեռք բերման նպատակով տրամադրվող հիփոթեքային պրոդուկտ: Բանկը շարունակաբար ընդլայնում է նաեւ իր գործընկերային հարաբերությունները կառուցապատող ընկերությունների հետ, ինչը նպաստում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման զարգացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ սկսած 3% կանխավճարով, 3-30 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 1 մլն ՀՀ դրամից  մինչեւ 200 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 3.5% -13.7% (փաստացի տոկոսադրույքը՝ 6% -15%):  

Հիփոթեքային վարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Հիփոթեքային կենտրոնում՝ ք․ Երեւան, Վերին Անտառային 135, տուն 40 հասցեով (հեռ.՝ +374-10-513749), բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝  87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW