Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) $15 միլիոնի վարկ է տրամադրել Evocabank-ին՝ Հայաստանում գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) զարգացմանն աջակցելու համար: IFC եւ Evocabank-ը համախմբում են իրենց ուժերը, որպեսզի աջակցեն բիզնեսին, պահպանեն աշխատատեղերը եւ արագացնեն Հայաստանի տնտեսության վերականգնումը։«Նույնիսկ մինչեւ COVID-19-ի ճգնաժամը, ֆինանսական միջոցների հասանելիությունն ամենամեծ խոչընդոտն էր Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար։ ԳՓՄՁ ֆինանսավորման բացը երկրում գնահատվում է մոտավորապես 1.2 միլիարդ դոլարի կամ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 10․8 տոկոսի չափով։ Վերջին զարգացումների ֆոնին ակնկալվում է, որ այս բացն էլ ավելի կմեծանա։Այս համատեքստում կարեւորվում է աջակցությունը ԳՓՄՁ-ներին, որոնք Հայաստանի տնտեսության կենսական բաղադրիչն են եւ ապահովում են երկրի ՀՆԱ-ի եւ զբաղվածության, համապատասխանաբար, մոտ 40 եւ 30 տոկոսը։ IFC-ի տրամադրած 15 միլիոն դոլար վարկավորումը Evocabank-ին թույլ կտա տրամադրել շրջանառու կապիտալ ու առեւտրային վարկեր ԳՓՄՁ-ներին, հատկապես, տնտեսության կրիտիկական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, պարենի արտադրություն, փաթեթավորում, էլեկտրոնային առեւտուր եւ լոգիստիկա»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է․ «Հաշվի առնելով գլոբալ համավարակի առաջացրած աննախադեպ մարտահրավերները՝ մենք ողջունում ենք IFC-ի աջակցությունը, որը Evocabank-ին թույլ կտա օժանդակել համավարակից տուժած փոքր բիզնեսներին։ Դա կօգնի նրանց կայունացնել իրենց գործառնությունները, կանխել կրճատումներն ու նպաստել հայաստանյան շուկայի զարգացմանը»։ Evocabank-ը նպատակ ունի իր վարկային պորտֆելը մեծացնել տեխնոլոգիական նորարարությունների միջոցով, կիրառելով թվային նոր հարթակներ եւ իր բանկային բջջային հավելվածը՝ EvocaTOUCH-ը, ինչը հատկապես արդիական է հետհամավարակային իրականությունում։ IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարի պաշտոնակատար Ջեսպեր Կյարը նշել է․«ԳՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչն են եւ աշխատատեղեր են ապահովում նոր զարգացող շուկաներում, սակայն միաժամանակ դրանք հատկապես խոցելի են ճգնաժամերի նկատմամբ։ Այդ պատճառով է IFC-ն նպատակադրում ֆինանսական ծառայություն տրամադրող կազմակերպություններին աջակցելը, որպեսզի նրանք կարողանան կայուն գործառնություններ ապահովել եւ շարունակել իրենց ԳՓՄՁ հաճախորդներին աջակցելը։ Կյարն ավելացրել է․ «Դրան համահունչ՝ Evocabank-ի հետ մեր նոր գործընկերությունը փոքր բիզնեսներին թույլ կտա պահպանել իրենց կայունությունը, վերականգնվել ու ծաղկում ապրել համավարակից հետո՝ այս կերպ նպաստելով Հայաստանի տնտեսական դիմակայունությանը։Ծրագիրը հանդիսանում է Հայաստանում IFC-ի ռազմավարության մաս, որն ուղղված է բանկային հատվածի կարողություններին աջակցմանը եւ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնմանը, հատկապես, ԳՓՄՁ-ների համար, որոնք տնտեսության առանցքային բաղադրիչն են։IFC-ի մասինՀամաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ IFC-ն աշխատում է ավելի քան 100 երկրներում՝ իր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը ի գործ դնելով զարգացող երկրներում շուկաներ եւ հնարավորություններ ստեղծելու համար։ 2020 ֆիսկալ տարում IFC-ն 22 միլիարդ դոլար է ներդրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում եւ ֆինանսական հաստատություններում՝ իրացնելով մասնավոր հատվածի ներուժը ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու եւ համատեղ բարգավաճում ապահովելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ifc.org։Evocabank-ի մասինEvocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախեւառաջ հաշվի ենք առնում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:Բանկը ձգտում է դառնալ ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու: Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance ամսագրի կողմից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evoca.am: Tweet Դիտում՝ 3297