Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ
03.06.2021 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո՝ հնարավորություն տալով նկարիչներին եւ դիզայներներին դրսեւորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում:
Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի եւ պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար` Classic/Standard, Gold եւ Platinum:
Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեն դիզայնի իրենց տարբերակը/ները cardcontest@ameriabank.am էլ. փոստով ս.թ. հունիսի 2-ին` Երեւանի ժամանակով 12:00-ից մինչեւ ս.թ. հունիսի 18-ը` Երեւանի ժամանակով 18:00 ներառյալ:
Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: Մրցույթի մասնակցությունն անվճար է։
Մրցանակային ֆոնդ
Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի եւ ֆեյսբուքյան լայքերի քվեարկության արդյունքում առավելագույն ձայները ստացած լավագույն դիզայնը, կարժանանա 1 մլն ՀՀ դրամ մրցանակի (առանց հարկերի եւ պարտադիր այլ վճարների):
Ֆեյսբուքի լայքերով առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀ դրամ (առանց հարկերի եւ պարտադիր այլ վճարների):
Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀ դրամ (առանց հարկերի եւ պարտադիր այլ վճարների):
«Ամերիաբանկի առաքելությունն է` բարելավել կյանքի որակը, որդեգրած քաղաքականությունը` մարդակենտրոնությունը. ցանկացած լուծման կենտրոնում մարդն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մրցույթի պայմաններին եւ մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: