ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաեւ ուղեւորափոխադրումների հոսքը: Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաեւ Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչեւ 20։00-ն։ ՊԵԿ-ը հիշեցնում է քաղաքացիներին, որ թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլեւ Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:Բագրատաշենի մաքսակետում անդրադառնում են նաեւ օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2021թ. հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ 15 հազար մեքենա: Tweet Դիտում՝ 2298