Visa-ն Կովկասում տարածաշրջանային նոր մենեջեր ունի
02.06.2021 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Visa

Իր նոր դերում Դիանա Կիգուրաձեն կկենտրոնանա Հայաստանում եւ Վրաստանում էլեկտրոնային վճարումների բիզնեսի զարգացման վրա` բանկերի, գործարարների եւ քարտապանների համար Visa-ի ապահոված արժեքն ավելացնելու միջոցով։
«Մենք ուրախ ենք հայտարարել Կովկասում տարածաշրջանային նոր մենեջերի պաշտոնում Դիանա Կիգուրաձեի նշանակման մասին: Դիանան Կովկասի տարածաշրջանի մասնագետների թիմի հետ մեկտեղ ի ցույց է դրել իր նվիրվածությունն ու խանդավառությունը, եւ մենք կասկած չունենք, որ նա առանցքային դեր կունենա տարածաշրջանում Visa-ի ընդլայնումն արագացնելու գործում՝ առաջ մղելով մեր ռազմավարությունը»,- նշել է Visa-ի ավագ փոխնախագահ, ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան։
Դիանան Visa-ին է միացել 2018 թվականին եւ որպես բիզնեսի զարգացման գծով տնօրեն աշխատել է Հայաստանի ու Վրաստանի կարեւոր հաճախորդների հետ: Նա մեծ ներդրում ունի Կովկասի տարածաշրջանի ռազմավարության՝ որպես ամբողջության իրականացման գործում՝ իր եռանդով, նախաձեռնողականությամբ եւ խանդավառությամբ աջակցելով ընկերության պրոդուկտներին եւ շուկայավարմանը, ֆինանսական տեխնոլոգիաներին եւ թվային վճարումներին, ինչով օգնել է ապահովել ակնառու արդյունքներ:
Դիանան ունի ավելի քան 15 տարվա փորձ մանրածախ բանկային ծառայությունների, վաճառքների, բիզնեսի զարգացման, վճարային քարտերի եւ թվային ալիքների ոլորտներում: 2018 թվականին` Visa-ին միանալուց առաջ, նա ղեկավարում էր TBC Bank-ի հեռավար վաճառքների բաժինը, որը նրա ղեկավարման օրոք փոքր ստորաբաժանումից վերածվեց վաճառքների իրականացման խոշորագույն խողովակի: Ավելի վաղ TBC-ում նա ղեկավարել է առաջին վրացական բանկային հավատարմության ծրագիրը՝ Smart Club-ը, ինչպես նաեւ՝ վճարային քարտերի եւ հեռավար պրոդուկտների վաճառքները: Իր կարիերայի զարգացման ընթացքում նա գլխավորել է ՎՏԲ-Վրաստան Բանկի վճարային քարտերի զարգացման բաժինը, որտեղ, սկսելով զրոյից, շուտով առաջանցիկ քարտային պրոդուկտներ է գործարկել բանկի համար:
Դիանան նախագծերի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում (ESI International-ի հետ համագործակցությամբ) եւ գործարար վարչարարության մագիստրոսի կոչում՝ Թբիլիսիի Ազատ համալսարանում, որը նա ավարտել է առավելագույն միջին գնահատականով: Նա նաեւ գործարար վարչարարության բակալավրի կոչում է ստացել Թբիլիսիի մենեջմենթի Եվրոպական դպրոցում։
2018 թվականին Դիանան առաջադրվել է «Personal Go Beyond» մրցանակի՝ ակնառու ձեռքբերումների եւ մասնագիտական հմտությունների համար։
Իր նոր դերում Դիանա Կիգուրաձեն փոխարինում է Քրիստինա Դորոսին, ով վերջերս նշեց Visa-ում իր աշխատանքային գործունեության հնգամյակը եւ ի ճանաչումն իր բարձր արդյունավետության ու արհեստավարժության՝ ունեցավ առաջխաղացում՝ նշանակվելով փոխնախագահի եւ Կենտրոնական Ասիայի երկրների եւ Ադրբեջանի տարածաշրջանային մենեջերի պաշտոնում:
«Ես ուրախ եմ Visa-ում նոր դեր ստանձնելու կապակցությամբ եւ շնորհակալ այս ոգեւորիչ հնարավորության համար: Վերջին տարիներին սերտորեն համագործակցելով մեր բիզնես գործընկերների, հաճախորդների եւ կարգավորող մարմինների հետ` ես գիտակցում եմ, որ Visa-ն առաջատար դեր ունի Կովկասում թվային վճարումների առաջխաղացման գործում: Իմ նոր պաշտոնում ես նախատեսում եմ կենտրոնանալ այս ժառանգության ընդլայնման վրա` ներկայացնելով թվային վճարման նորարարական պրոդուկտներ եւ լուծումներ»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: