Հայաստանում պարենային առումով անապահով եւ տեղահանված անձանց սննդի կարիքները մինչեւ հունիսի վերջ հոգալու համար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյից ստացել է $1 միլիոնի ներդրում: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի այս առատաձեռն ներդրումը, ինչը կօգնի մեզ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռել գնելու իրենց հիմնական սնունդը տեղական շուկաներից»,- ասել է ՊՀԾ-ի հայաստանյան ներկայացուցիչ եւ տնօրեն Ելենա Միլոշեւիչը:Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու հնարավորությունը կօգնի ամրապնդել եւ խթանել նաեւ տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա։ Ըստ ՊՀԾ-ի պարենային անվտանգության վերջերս անցկացրած գնահատման՝ մարդկանց պարենային ապահովության մակարդակը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: «Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որն ազգային-սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց։Այս դրամական օգնությունը Հայաստանում շատերին կօգնի զերծ մնալ գոյատեւման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են քիչ ուտելը կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Տեղահանված բնակչությունը կկարողանա հոգալ սննդի անհապաղ կարիքները եւ ունենալ լիարժեք սննդակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1427