Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգոստոսի 31-ը, բանկի Visa քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.-ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը՝ 999.9), -իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը՝ 999.9):Կոնվերս Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ է 2002 թվականից: Վերջին տարիներին համագործակցության շրջանակում բանկն իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց շրջանակում Կոնվերս Բանկի Visa քարտապանները ոչ միայն օգտվել են քեշբեքի հնարավորությունից, այլեւ ստացել են արժեքավոր նվերներ, այդ թվում՝ iPhone 7 հեռախոսներ (2018թ.), հանգիստը 10 եվրոպական քաղաքներում՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ, Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին անցկացնելու ուղեգրեր (2019թ.), սպորտային արժեքավոր նվերներ (2020թ):Մանրամասները՝ այս հղումով:Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4666