Հայբիզնեսբանկը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:Ինչպես նշել են բանկում, ամենամյա այս միջոցառման նպատակն է խրախուսել աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությունն աշխատաշուկայում եւ ստեղծել բարձր արտադրողականությամբ աշխատատեղեր: Տոնավաճառը նպաստում է բուհ-աշխատաշուկա հարաբերությունների ամրապնդմանը եւ ներդրում է ունենում շրջանավարտների կարիերայի աջակցման գործում: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:Հայբիզնեսբանկի տաղավարը միջոցառման ընթացքում ներկայացրեցին բանկի Աշխատակազմի Հաղորդակցությունների կառավարման վարչության եւ Ուսումնական կենտրոնի աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան բանկում առկա թափուր աշխատատեղերին եւ կազմակերպվող ուսումնական ծրագրերին:Հայբիզնեսբանկի ներկայացուցիչներն անհատական մոտեցում ցուցաբերեցին յուրաքանչյուր մասնակցի՝ ներկայացնելով առկա թափուր հաստիքների նկարագիրն ու պահանջվող հմտությունները: «Ամենամյա տոնավաճառը կարեւոր է նրանով, որ գործատուներն անմիջական շփման միջոցով աշխատանք փնտրողներին ներկայացնում են իրենց մասնագիտություններին համապատասխան թափուր աշխատատեղերը»,- եզրափակել են բանկում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1289