JPMorgan-ի ղեկավարը կոչ է անում հեռու մնալ կրիպտոարժույթներից

31.05.2021 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan #Ջեյմի Դայմոն #կրիպտոարժույթ
ԱՄՆ խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ JPMorgan-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը կոչ է արել հեռու մնալ կրիպտոարժույթներից՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է եւ այն ոչ մի կերպ չի ազդի թվային ակտիվների հետ JPMorgan-ի աշխատանքի վրա, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Yahoo Finance-ը:

«Իմ անձնական խորհուրդը մարդկանց. հեռու մնացեք կրիպտոարժույթներից: Սա չի նշանակում, որ մեր հաճախորդները դա չեն ցանկանում: Սա նման է նրան, թե ինչպես է պետք վարել բիզնեսը: Ես մարիխուանա չեմ ծխում, սակայն, եթե այն դառնա օրինական ազգային մակարդակով, ապա չեմ պատրաստվում խանգարել մարդկանց դա անել»,- ասել է բանկի ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեում:

Նա ընդգծել է, որ նկատի ունի կրիպտոարժույթներ, այլ ոչ թե բլոկչեյն տեխնոլոգիան եւ սթեյբլքոինները:



Ապրիլի վերջին JPMorgan-ը հաճախորդների սահմանափակ խմբի համար ներկայացրեց ակտիվ կառավարվող բիթքոին ֆոնդը: Նոր պրոդուկտը կարող է գործարկվել այս ամռանը: Ակտիվների պահառության համար պատասխանատու կլինի NYDIG ընկերությունը:

Ավելի վաղ JPMorgan-ի վերլուծաբանները ներդրողներին խորհուրդ էին տալիս իրենց ներդրումային պորտֆելի շուրջ 1%-ը ներդնել բիթքոինի մեջ: Նրանք կարծում են, որ կրիպտոարժույթն ի վիճակի է հեջավորել ռիսկերը ակտիվների ավանդական դասերի (բաժնետոմսեր, պարտատոմսեր, հումք ) տատանումներից:
Դիտում՝ 3582

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW