Ս․թ․ հունիսի 1-ից Գրիգորի Մարտիրոսյանը վայր է դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իր լիազորությունները:«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռեւս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը եւ հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս: Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու եւ առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ՝ ի նպաստ մեր երկրի ապագայի:Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության եւ համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել: Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի եւ ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության եւ արդյունավետ աշխատանքի համար:Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը եւ Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից:Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում եւ հետագա զարգացում:Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջեւ։ Աստված պահապան մեր ժողովրդին»,- գրել է Գրիգորի Մարտիրոսյանը։ Tweet Դիտում՝ 1472