HSBC-ն վաճառում է ԱՄՆ-ում իր մանրածախ բանկային բիզնեսը

27.05.2021 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC #ԱՄՆ #մանրածախ բիզնես
HSBC Holdings plc բանկային խումբը լքում է մանրածախ բանկային բիզնեսը ԱՄՆ-ում եւ կենտրոնանալու է կապիտալի կառավարման եւ միջազգային բանկային բիզնեսի վրա, հայտնում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով HSBC-ի մամուլի հաղորդագրությունը:

Նշվում է, որ HSBC-ն իր 10 մասնաճյուղերը կվաճառի Citizens Bank-ին, եւս 80-ը՝ Cathay Bank-ին: Բանկը նախատեսում է նաեւ իր մասնաճյուղերից 20-25-ը վերակողմնորոշել դեպի «բարեկեցության միջազգային կենտրոններ», իսկ 35-40-ը՝ փակել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում խումբն ունի 148 մասնաճյուղ:

Արդյունքում՝ HSBC-ն նախատեսում է փոխել ԱՄՆ-ում իր բիզնեսի դիրքը բարեկեցության եւ ֆիզիկական անձանց բանկային սպասարկման ոլորտում՝ ունեւորների համար բանկային ծառայությունների եւ կապիտալի կառավարման ոլորտում կենտրոնանալու համար:  

«Ուրախ ենք տեղեկացնել ԱՄՆ ներքին շուկայում մեր մանրածախ բանկային բիզնեսի վաճառքի մասին: Սա լավ բիզնես է, բայց մեզ չհերիքեց մասշտաբը մրցակցություն ծավալելու համար: ԱՄՆ-ում մեր շարունակական ներկայությունը միջազգային ցանցի զարգացման բանալին է եւ կարեւոր գործոն մեր աճի ծրագրերում»,- ասել է HSBC խմբի գլխավոր տնօրեն Նոել Քուինը (Noel Quinn):
Դիտում՝ 2079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW