Բազային լիցենզիայով ՌԴ բանկերի կեսը չունի կայուն բիզնես մոդել

27.05.2021 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլվիրա Նաբիուլինա #բանկեր #բիզնես մոդել
Բազային լիցենզիա ունեցող ռուսաստանյան բանկերի գրեթե կեսը, որոնք հիմնականում մարզային վարկային հաստատություններ են, չունեն կայուն բիզնես մոդել, հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:

«Ներկայումս բազային լիցենզիայով բանկեր ավելի քիչ են մնացել՝ 109, սկզբում դրանց թիվը 148 էր: Միաժամանակ, մենք վերլուծում ենք այդ բանկերի բիզնես պլանները եւ, մեր գնահատականներով, կեսից մի փոքր պակասը՝ 45%-ը, չեն գտել սեփական բիզնես մոդելը: Ռազմավարական եւ երկարաժամկետ տեսանկյունից պարզ չէ, թե ինչպես դրանք պետք է զարգանան»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, ի սկզբանե մարզային բանկերն ակտիվորեն աշխատում էին փոքր եւ միջին բիզնեսի հետ` զբաղեցնելով այդ հատվածը: Սակայն, տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, խոշոր խաղացողները սկսեցին դուրս մղել մարզային բանկերն այդ հատվածից: Վերջինները դարձան «մրցակցության զոհ»:

«Մարզային բանկերը, որոնք դարձել են բազային լիցենզիա ունեցող բանկեր, իրոք ավելի լավ գիտեին իրենց հաճախորդներին, ավելի ակտիվ էին աշխատում նրանց հետ տեղերում, բայց այս ընթացքում եւ տեխնոլոգիաներն են զարգացել, եւ խոշոր բանկերն այսօր ունակ են աշխատել փոքր բիզնեսի եւ քաղաքացիների հետ ու անհատականացնել նրանց համար ծառայությունները»,- հավելել է նա:

Միաժամանակ, Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ բազային լիցենզիայով բանկերի մի մասն ունի լավ բիզնես մոդել եւ աշխատում է կայուն:
Դիտում՝ 2052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW