Քննարկվել է հայ-ղազախական լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորությունը
26.05.2021 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայություն

Նիստի համանախագահներն են եղել հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։
Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) $230,9 մլն չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ $138,8 մլն, մետաղագործություն՝ $23,1 մլն, սննդամթերքի վերամշակում՝ $36,4 մլն եւ այլն։
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաեւ համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորություններին, ինչը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ակտիվացմանը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: