Իրանի ԱԳ նախարար․ Առաջիկայում տնտեսական ներկայություն կապահովենք Սյունիքում

26.05.2021 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Մոհամմադ Ջավադ Զարիֆ #տնտեսական գոտի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկար տարիներ Հայաստանի եւ Իրանի տնտեսական կապերը զարգացել են, հատկապես Սյունիքի մարզում միշտ առկա է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրություն:

«Մենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար: Մի շարք հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գոտին դեռ բավարար թափ չի ստացել, բայց համոզված ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարեւոր հենման կետ՝ մեր հարաբերությունների տնտեսական հատվածի հետագա զարգացման համար»,- ասել է նա:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ համավարակի ավարտից հետո տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան։

«Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաեւ Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարեւորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ եւ առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարեւորել են փոխգործակցության շարունակական զարգացումը գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակում, անհրաժեշտ համարել ծրագրի ժամկետի երկարաձգումը, գազի եւ էլեկտրաէներգիայի ծավալների մեծացումը, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։
Դիտում՝ 1581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW