Ամերիկյան Fisker ընկերությունը Հռոմի Պապի համար էլեկտրամոբիլ կստեղծի

24.05.2021 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fisker #Հռոմի Պապ #էլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Fisker ընկերությունը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի համար էլեկտրական մեքենա կստեղծի, հաղորդում է The Bell-ը:

«Ես ոգեշնչվեցի՝ կարդալով, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շատ ուշադիր է շրջակա միջավայրի եւ ապագա սերունդների վրա կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ»,- ասել է ընկերության համահիմնադիր Հենրիկ Ֆիսկերը:

Մայիսի 20-ին նա եւ իր տիկինը հանդիպել են պոնտիֆիկոսին եւ ցույց տվել էլեկտրական մեքենաների դիզայնի մի քանի նախագծեր: Արտադրողների մտահաղացմամբ՝ Հռոմի Պապի կողմից ընտրված էլեկտրական մեքենայի մշակման ընթացքում կօգտագործվեն նյութեր՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրը: Օրինակ՝ գորգերը նախատեսվում է պատրաստել օվկիանոսում հայտնաբերված վերամշակված պլաստիկ շշերից:

Որպեսզի Հռոմի Պապը գործուղումների ժամանակ կարողանա ողջունել հավատացյալներին, ավտոմեքենայի տանիքին կտեղադրվի ապակե գմբեթ: Անհրաժեշտության դեպքում այն «կթաքնվի» մեքենայի տանիքում:

Էլեկտրամոբիլը կդառնա Fisker Ocean ավտոմեքենայի հատուկ տարբերակը: 2022-ի նոյեմբերին Fisker-ը մտադիր է սկսել Fisker Ocean-ի լայնածավալ արտադրությունը, որի արժեքը, ինչպես սպասվում է, կկազմի մոտ $37,5 հազար: Հենց այդ ժամանակ էլ ընկերությունը մտադիր է ներկայացնել էլեկտրամոբիլը Հռոմի Պապին:

1999 թվականին Հենրիկ Ֆիսկերը ստեղծեց BMW Z8 ավտոմեքենան Ջեյմս Բոնդի մասին՝  «Ամբողջ աշխարհն էլ քիչ է» ֆիլմի համար։
Դիտում՝ 2034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW