ԱՄՆ նախագահի աշխատակազմը կոչ է արել ավանդական ֆինանսական հաստատություններին հաճախորդների ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվությունը ներկայացնել հարկային մարմին: Ներկայումս IRS-ը (Internal Revenue Service) չունի նման տեղեկատվություն:Փոփոխությունները նպատակ ունեն օգնել կարգավորիչներին «ստվերից» դուրս բերել այն քաղաքացիներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ հրաժարվում են հարկեր վճարելուց, հաղորդում է Bloomchain.ru-ն: Բացի այդ, կարգավորիչներն առաջարկել են նոր աուդիտորներ հատկացնել IRS-ին և ստեղծել նորացված տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգ գերատեսչության համար:Նման միջոցներն, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների, կօգնեն հարկային մարմիններին ուժեղացնել վերահսկողությունը հարկերից խուսափող անձանց նկատմամբ: Միաժամանակ, նորամուծություններն, ըստ կարգավորիչների, կօգնեն լուծել IRS-ի մի շարք խնդիրներ: Այդ թվում՝ նոր կանոնների ընդունումը կբարելավի գերատեսչության աշխատանքի ճշգրտությունը:Վերլուծաբանների հաշվարկներով, շուկայի մասնակիցների կողմից IRS-ից իրենց եկամուտները թաքցնելու փորձերի պատճառով, մոտակա տասնամյակում ԱՄՆ գանձապետարանը կարող է կորցնել $7 տրիլիոն:Bloomberg-ում նշել են, որ ԱՄՆ մի շարք քաղաքացիների եկամուտները «ստվերից» դուրս բերելու նման ծրագիրը թույլ կտա Ջո Բայդենին ֆինանսավորում ստանալ երկրի տնտեսական զարգացման իր ծրագիրը կյանքի կոչելու համար: Ամերիկյան կարգավորիչները հարկային հաշվետվությունների նոր կանոններ են ներկայացրել նաեւ կրիպտոոլորտի ներկայացուցիչների համար: Նոր կանոնները կվերաբերեն ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին: Նրանց կպարտավորեցնեն հաշվետվություն ներկայացնել ցանկացած գործարքի մասին, որի ծավալը կգերազանցի $10 հազարը: Հատկանշական է, որ մինչ Ջո Բայդենի իշխանության գալը Galaxy Digital-ի ղեկավար, միլիարդատեր Մայք Նովոգրացը նախազգուշացրել էր կրիպտոհամայնքի անդամներին նման սցենարի մասին:Հարկային հաշվետվության նոր ռեժիմն ուժի մեջ կմտնի 2023 թվականին: Այս ընթացքում, ըստ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների, ֆինանսական հաստատությունները հնարավորություն կունենան պատրաստվել նոր պահանջներին:Նորամուծությունների մասին տեղեկատվությունը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակման մեջ: Tweet Դիտում՝ 1802