Եվրահանձնաժողովը €371 միլիոնով տուգանել է 3 ներդրումային բանկի

20.05.2021 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Nomura #UBS #Uniсredit
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մի քանի ներդրումային բանկերի նկատմամբ €371 միլիոնի տուգանք է սահմանել եվրոպական պետական պարտատոմսերի առևտրի մեջ կարտելային համաձայնության գալու համար, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով ԵՀ հաղորդագրությունը:

«Եվրահանձնաժողովը բացահայտել է, որ Bank of America-ն, Natixis-ը, Nomura-ն, RBS-ը (այժմ Nat West), UBS-ը, Uniсredit-ը և West LB-ն (այժմ Portigon) խախտել են ԵՄ հակամենաշնորհային կանոնները՝ եվրոպական պետական պարտատոմսերի առաջնային եւ երկրորդական շուկաներում մի խումբ թրեյդերների կարտելում մասնակցության պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԵՀ-ն գտնում է, որ 2007-2011թթ. այս թրեյդերները կանոնավոր կապ են հաստատել միմյանց հետ, որի ընթացքում փոխանակել են գաղտնի առևտրային տեղեկատվություն:

Նշվում է, որ €371 մլն ընդհանուր գումարի տուգանքներ կվճարեն Nomura-ն, UBS-ը և Uniсredit-ը: Nat West-ը չի տուգանվել, քանի որ նա է բացահայտել Եվրահանձնաժողովին կարտելի մասին տեղեկատվությունը: Bank of America-ն ու Natixis-ը նույնպես չեն տուգանվի, քանի որ վերջինների համար անցել են տուգանքների կիրառման վաղեմության ժամկետները: Portigon-ը զրոյական տուգանք է ստացել, քանի որ վերջին ֆինանսական տարում չուներ զուտ շրջանառություն, որից կարող էր տուգանք նշանակվել:

«Մեր որոշումը հստակ ազդանշան է առ այն, որ ԵՄ-ն չի հանդուրժելու որևէ դավադրություն: Անընդունելի է, որ ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ շրջանում, երբ շատ ֆինանսական հաստատություններ փրկվում էին պետական ֆինանսավորման հաշվին, այս ներդրումային բանկերը համաձայնության էին եկել շուկայում ԵՄ անդամ երկրների հաշվին»,- նշել է ԵՀ գործադիր փոխնախագահ Մարգրեթ Վեստագերը:
Դիտում՝ 1931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai