Կպարզեցվի տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը

20.05.2021 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդվարդ Հովհաննիսյան #գերավճարներ
Տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը կպարզեցվի: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասել է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը հարկ վճարողների ունեցած գերավճարը եւ գերավճարից տարբերվող գումարները պարզեցված ընթացակարգով վերադարձնելուն:

«Այս գումարներն ընդունված է անվանել անցումային գերավճար, որոնք մինչեւ 2018թ.-ը հաշվառվել են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Այս անցումային գերավճարները կամ հարկ վճարողների դիմումների հիման վրա վերադարձվել են իրենց, կամ մարվել են՝ նույն հարկ վճարողների կողմից առաջացած հարկային պարտավորությունների հաշվին՝ բացառությամբ սոցիալական վճարի, քանի որ ըստ կարգավորումների՝ սոցիալական վճարը մարվել է բացառապես միասնական հաշվին առկա գումարներից»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ որոշման նախագծով առաջարկվող փոփոխության կարգավորման առարկան այդ գումարները առանց հարկ վճարողի դիմումի նրան վերադարձնելն է, ինչը հնարավորություն կտա նախ ստանալ հարկ վճարողի կողմից այդ գումարները եւ առկայության դեպքում մարել նաեւ սոցիալական վճարի գծով առկա պարտավորությունները:

«2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կազմել է 125 մլրդ դրամ, որից այս ժամանակի ընթացքում վերադարձվել կամ մարվել է հարկային պարտավորությունների հաշվին, եւ այս պահին մնացորդը գործող հարկ վճարողների մասով կազմում է 4 մլրդ 549,3 մլն դրամ: Սա վերաբերում է 35 935 հարկ վճարողների, որոնց մասով այս փոփոխությունից հետո արդեն այդ գումարները ավտոմատ կուղղվեն նշված հարկ վճարողների միասնական հաշվին: Դիմումների հիման վրա արդեն գումարները կվերադարձվեն կամ կմնան իրենց միասնական հաշվին, եւ նշված քանակով հարկ վճարողները ազատ կլինեն յուրաքանչյուր ժամանակ տնօրինել իրենց ունեցած գումարները»,- ներկայացրել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Դիտում՝ 1025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW