Համաշխարհային ընկերությունների ղեկավարները տնտեսական բում են ակնկալում

20.05.2021 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Gartner #տնօրեններ #հարցում
Աշխարհի տարբեր տարածաշրջանների ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենների մեծամասնությունն առաջիկա երկու տարում տնտեսական բում է ակնկալում, վկայում են Gartner վերլուծական ընկերության հարցման տվյալները:

Լավատեսների մասնաբաժինը 60% է, մինչդեռ հարցվածների 40%-ը նշել է հնարավոր լճացման մասին, հաղորդում է Finmarket-ը:

Միաժամանակ, հարցվածների 35%-ը ենթադրում է, որ եկամուտը կհասնի կամ կգերազանցի նախակովիդյան 2019-ի ծավալներն արդեն ընթացիկ տարում:

«Համաշխարհային ընկերությունների ղեկավարները վստահություն են ցուցադրում։ Նրանց կեսից ավելին աճը համարում է իրենց հիմնական խնդիրը, իսկ հետճգնաժամային հնարավորությունները նրանք տեսնում են տեխնոլոգիական փոփոխությունների եւ կորպորատիվ գործողությունների մեջ»,- նշել է Gartner-ի փոխնախագահ Մարկ Ռասկինոն:

Նրա խոսքով՝ այս տարի ընկերությունների ղեկավարները ստիպված կլինեն աշխատել բիզնեսի զարգացման միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունները վերակառուցելու ուղղությամբ՝ հետհամավարակային աշխարհին համահունչ։ «Շատ դեպքերում սա կբացի մի շարք նոր կառուցվածքային փոփոխություններ տեխնիկական հնարավորությունների, տեղակայման վայրի, ապրանքների եւ բիզնես մոդելների մեջ»,- կարծում է փորձագետը:

Gartner-ի ամենամյա հարցումն անցկացվել է 2020թ․ երկրորդ կիսամյակում եւ ընդգրկել Հյուսիսային Ամերիկայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ EMEA-ի տարբեր ոլորտների եւ չափի ընկերությունների 465 գլխավոր տնօրենների եւ բարձր օղակի այլ ղեկավարների։
Դիտում՝ 2093
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW