ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ռեկորդային շահույթի մասին

18.05.2021 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ֆինանսական ցուցանիշներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով:

Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ  կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով եւ կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում աճել են 8,6%-ով եւ կազմել 333,8 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը գրանցել է 7,7% աճ՝ մինչեւ 227,7 մլրդ ՀՀ դրամ՝ կազմելով բանկի ընդհանուր ակտիվների 68,2%: Ֆիզիկական անձանց վարկերն աճել են 9,1%-ով՝ մինչեւ 184 մլրդ ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց վարկերը` 2,4%-ով՝ մինչեւ 43,6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 284,1 մլրդ ՀՀ դրամ (+9,5%), որից 261 մլրդ ՀՀ դրամը ներգրավված միջոցների ծավալն է (+7%):  


ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է Հայաստանի բանկային շուկայում իր դիրքերը հիմնական ցուցանիշներով եւ առաջատար է դրանցից որոշների գծով: Տարվա արդյունքներով բանկի սպառողական վարկերի պորտֆելը կազմում է 94 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 21%-ին: Թողարկված վճարային քարտերի քանակը հասել է  360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր՝ 114 հազար (36%): Վճարված դրամական փոխանցումներ ծավալը կազմել է 88,3 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 13,5%-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է գրավում նաեւ պետական ծրագրերի սպասարկման ծավալով՝ 2020թ.-ին ավելացնելով այդ ցուցանիշը 28%-ով՝ մինչեւ 81,5 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, բանկը ներկայումս ունի մասնաճյուղերի եւ բանկոմատների ամենալայն ցանցը:  

2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ  բիզնեսի ակտիվ զարգացումը: Բանկն առաջին անգամ մեկնարկել է օնլայն ապառիկ եւ սպառողական վարկավորում, վճարային մատանիներ, մանկական, պատանեկան, ուսանողական քարտեր, ինչպես նաեւ մի շարք նոր վարկային ծրագրեր՝ խոշոր ավտոսրահների եւ կառուցապատող ընկերությունների հետ: Բանկը բացել է Հայաստանում առաջին հիփոթեքային կենտրոնը` միասնական հարմարավետ եւ տեխնոլոգիական հարթակ, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Մանրածախ բիզնեսի պրոդուկտների շարքի եւ հաճախորդների հեռահար սպասարկման ուղիների ընդլայնման շնորհիվ 2020թ.-ին բանկն ապահովել է նոր հաճախորդների ներգրավում եւ գործող հաճախորդների հավատարմության բարձրացում: Ակտիվ ֆիզիկական անձ հաճախորդների թիվը հասել է 561 հազարի, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը:

Բրոքերային սպասարկման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է բրոքերային սպասարկման ծառայությունը՝ ռուսական եւ միջազգային արժեթղթերի շուկաներում բրոքերային գործարքներ կնքելու էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առեւտրային համակարգի եւ «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով:

Միջին եւ փոքր բիզնեսում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Թել-Սելլ» ՓԲԸ-ն, «Տոյոտա Երեւան» ավտոսրահը, «Արդիս» ՍՊԸ-ն, «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն եւ այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Տնօրինության Նախագահ - Գլխավոր-տնօրեն Իվան Տելեգինը մեկնաբանել է. «Չնայած 2020թ․-ի օբյեկտիվ բարդություններին՝ մեզ հաջողվեց գրանցել ռեկորդային շահույթ: Մենք բարելավել ենք մեր պրոդուկտների եւ ծառայությունների որակը, բարձրացրել ենք բանկի բիզնես-գործընթացների արդյունավետությունը եւ կառավարելիությունը: Բանկի ռազմավարական ծրագրի շրջանակներում 2021թ.-ին մենք նախատեսում ենք այնպիսի կարեւոր նախագծերի մեկնարկ, ինչպիսիք են անցումը Մուլտիկարտա պրոցեսինգային կենտրոնին՝ քարտապանների սպասարկման որակի բարելավման նպատակով, անցումը նոր՝ տեխնոլոգիապես հագեցած Մոբայլ/Ինտերնետ բանկ համակարգերի, Armenian Guide բջջային հավելվածի հիման վրա ազգային տուրիստական քարտի, դրամական փոխանցումների սեփական համակարգի: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի ակտիվորեն մասնակցել կառավարության բոլոր ծրագրերին եւ նախաձեռնություններին՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում, աջակցելով գյուղատնտեսության եւ փոքր բիզնեսի զարգացմանը»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW