PriceWaterhouse Coopers-ը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում իր գրասենյակի բացման մասին

26.06.2008 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. PriceWaterhouse Coopers-ն այսօր պաշտոնապես հայտարարեց Հայաստանում իր գրասենյակի բացման մասին##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում PriceWaterhouseCoopers-ի գործադիր տնօրեն-ավագ գործընկեր Մայք Քեբինան հայտարարել է, որ Հայաստանը դարձավ թվով 150-րդ երկիրը, որտեղ ընկերությունն իր ներկայացուցչությունն է բացել:

Քեբինայի գնահատմամբ, հայկական շուկան մեծ ներուժ ունի եւ ընկերությունը հույս ունի այստեղ “մեծ հաջողությունների” հասնել` ծառայություններ մատուցելով ինչպես Հայաստանում գործող միջազգային ընկերություններին, այնպես էլ տեղական ձեռնարկություններին:

Հայաստանում արդեն PriceWaterhouseCoopers-ի հաճախորդներն են դարձել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ն եւ Միջազգային էներգետիկ կորպորացիան:

Մայք Քեբինան նշել է, որ Հայաստանը գտնվում է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների ներդրման ճանապարհին, եւ այդ անցումային շրջանում PriceWaterhouseCoopers-ն մտադիր է երկրում զարգացնել աուդիտային ու հաշվապահական մասնագիտությունները:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի` Հայաստանում աշխարհահռչակ աուդիտորական ընկերությունների առկայության ֆոնի վրա PriceWaterhouseCoopers-ի մրցակցային առավելությունների մասին հարցին, Կովկասյան տարածաշրջանում PriceWaterhouseCoopers-ի գործադիր գործընկեր Կլիֆֆոդ Այզեկը շեշտել է. “Հայաստանում գտնվելու առաջին պատճառը մեր գլոբալ հաճախորդների խնդրանքն էր: Բացի այդ, ես հավատում եմ, որ հայկական շուկան զարգանալու է”:

PriceWaterhouseCoopers-ի հայաստանյան գրասենյակում զբաղված են 20 աշխատակիցներ: Մայք Քեբինան հպարտությամբ նշել է “մեր հայկական թիմի նվիրվածությունն ու արհեստավարժությունը”:

Դիտում՝ 6386

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW