Քննարկվել է հայ-ռուսական տնտեսական կապերի հետագա խորացումը

18.05.2021 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #Արսեն Ղազարյան #Աննա Դոնչենկո
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի եւ Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ մայիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ։  

Աննա Դոնչենկոն ներկայացրել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գրասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը։ Խնդիր է դրված խթանել Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։

Ներկայացուցչությունն այս առումով իր ուսումնասիրություններն է արել հայաստանյան շուկայում եւ առանձնացրել տնտեսական կապերի այն առաջնահերթություններն ու ուղղությունները, որոնք առավել հեռանկարային են ներկա փուլում։

ՌԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծել է էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքիր ներդրումային բնագավառներ են։

Արսեն Ղազարյանը կարեւորել է տնտեսական առկա կապերի հետագա խորացումն ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Նա ընդգծել է ուղղակի ներդրումերի ընդլայնման անհրաժեշտությունը, համատեղ արդյունաբերական եւ վերամշակող ձեռնարկությունների հիմնումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալու նաեւ երրորդ երկրների, մասնավորապես՝ եվրոպական եւ իրանական շուկաներ։

Արսեն Ղազարյանի խոսքով՝ համագործակցության լայն դաշտ կա գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ՏՏ, զբոսաշրջության, բազմաթիվ այլ ոլորտներում։ Նա կարեւորվել է տարածաշրջանների, ինչպես նաեւ մասնավոր ձեռներեցների միջեւ անմիջական տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ «Ռուսաստանը եղել եւ մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։

Աննա Դոնչենկոն Արսեն Ղազարյանին փոխանցել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հրավերը՝ հուլիսի 6-9-ը մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Հանդիպմանը ներկա էին ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։
Դիտում՝ 739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW