ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot եւ Chatbot Consierge ծառայությունները Visa եւ Mastercard պրեմիում դասի քարտապաններին:Ինչպես հայտնել են բանկում, Visa Chatbot-ը եւ Chatbot Consierge-ը՝ անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափել առօրյա մանր գործերից, օպերատիվ լուծել կարեւոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ եւ փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսել ցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր եւ գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է ... նույնիսկ, եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի եւ կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից: Visa Chatbot-ը եւ Chatbot Consierge-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն են տալիս անսահմանափակ թվով ցանկացած տիպի հարցեր ուղղելու՝ ապրանքների եւ ծառայությունների առաքում, հյուրանոցների, ռեստորաններում եւ ակումբներում սեղանների ամրագրում, ցանկացած հաստատության կոնտակտային տվյալների որոնում, առցանց միջոցառումների եւ ճանապարհորդությունների կազմակերպում, օգնություն կորած ուղեբեռը վերադարձնելու համար, տան կամ ավտոմեքենայի վարձակալություն, իրավական աջակցություն, ցանկացած տեղեկատվություն տրամադրում, նույնիսկ՝ տեղեկատվություն փոխարժեքների, եղանակի, տարբեր իրադարձությունների եւ այլնի վերաբերյալ:Visa Chatbot-ն անվճար ծառայություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite եւ Visa Signature քարտապանների համար, որը տրամադրում է ակտուալ տեղեկատվություն քարտերի առավելությունների, հատուկ առաջարկների, ճանապարհորդության ընթացքում զեղչերի եւ արտոնությունների մասին, ինչպես նաեւ առաջարկում է շուրջօրյա կոնսյերժ-ծառայություն: Ծառայությունը հասանելի է Telegram, Viber կամ Facebook Messenger մեսենջերներում: Այն հնարավորություն է տալիս հարմար եւ անվտանգ փոխանցում կատարել քարտից Visa քարտին: Visa Chatbot-ում գրանցվելու համար հաճախորդը պետք է ընտրի նախընտրելի մեսենջերներից մեկը, մուտք գործի հավելված եւ ընտրի իր քարտի դասը, որից հետո նա կկարողանա ծրագրում տեսնել գործընկերների ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, հասանելի ծառայությունների ցանկ, ներառյալ կոնսյերժ ծառայությունը՝ Telegram, Viber մեսենջերներում, +995706070309 հեռախոսահամարով կամ visa@concierge.link էլեկտրոնային փոստով:Mastercard World Black Edition պրեմիում քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել Chatbot Consierge ծառայությունից. սա պարզ եւ հարմարավետ ծառայություն է քարտապանի եւ Mastercard Consierge-ի անձնական օգնականների պրոֆեսիոնալ թիմի միջեւ հեռահար շփման համար՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ առանց տոների եւ հանգստյան օրերի:Chatbot Consierge ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ. Բանկի հաճախորդին անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտք գործել https://konsierge.com/lite.html կայք, ընտրել հարմար մեսենջեր, սեղմել կոճակը եւ անցնել նշված հղումով՝ գրանցվելու համար: Հաջորդիվ, հաճախորդը պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսի համարը եւ քարտի համարի առաջին 6 թվանշանները, հաստատի հեռախոսի համարը SMS հաղորդագրության կոդով, վերադառնա մեսենջեր եւ սկսի օգտագործել Chatbot Consierge-ը: Հաճախորդը կարող է հարցում ուղարկել կոնսյերժներին առցանց Chatbot Consierge-ի միջոցով ընտրված մեսենջերով, +37441121362 հեռախոսահամարով կամ info@konsierge.com էլ. փոստով: Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն ընտրելու 4 մեսենջերներից՝ WhatsApp, Telegram, Viber, Facebook Messenger: Visa Chatbot եւ Chatbot Consierge ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում հետեւյալ հղումներով՝ Visa Infinite քարտերի համար՝ այս հղումով, Visa Signature քարտերի համար՝ այս հղումով եւ Mastercard World Black Edition քարտերի համար՝ այս հղումով, կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374(10) 606090 հեռախոսահամարով: ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2309