Ամերիկյան որոշ խոշոր բանկեր, այդ թվում՝ JPMorgan Chase & Co.-ն, Wells Fargo & Co.-ն եւ U.S. Bancorp-ը կարող են սկսել վարկային քարտեր տրամադրել այն հաճախորդներին, ովքեր չունեն վարկային պատմություն, գրում է Finmarket-ը` վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ):Ըստ թերթի աղբյուրների, բանկերը մտադիր են օգտագործել այլ ֆինանսական կազմակերպություններում հաճախորդների հաշվարկային եւ խնայողական հաշիվների մասին տեղեկատվությունը՝ վարկային քարտեր ստանալու հնարավորությունները մեծացնելու համար:Ակնկալվում է, որ փորձնական նախագիծը կմեկնարկի այս տարի: Ինչպես նշում է WSJ-ն, սա էական փոփոխություն է այն բանկերի պրակտիկայում, որոնք տասնամյակներ շարունակ որպես վարկերի տրամադրման հիմնական չափանիշ օգտագործում էին վարկային վարկանիշները եւ պատմությունները: Ամերիկացիները, ովքեր վճարում են միայն կանխիկ կամ դեբետային քարտերով, կամ նրանք, ովքեր վերջերս են տեղափոխվել ԱՄՆ, հաճախ վարկային վարկանիշ չունեն:Fair Isaac Corp. (SPB: FICO) տվյալներով, մոտ 52 մլն չափահաս ամերիկացի չունի ավանդական վարկային վարկանիշ: Շատերը կարող են ստանալ միայն միկրովարկեր եւ այլ թանկ փոխառություններ:ԱՄՆ սեւամորթ բնակիչներն ու լատինաամերիկացիներն, ի տարբերություն սպիտակամորթ քաղաքացիների եւ ասիական ծագում ունեցող մարդկանց, ավելի հաճախ չեն ունենում վարկային վարկանիշ, վկայում են Ֆինանսական ոլորտում սպառողների պաշտպանության բյուրոյի (Consumer Financial Protection Bureau) տվյալները: Բանկերը երկար ժամանակ փորձում էին գտնել միջոց՝ վարկառուներին առանց վարկային պատմության գնահատելու համար: FICO-ն 2018-ին հայտարարեց վարկանիշային համակարգի ստեղծման մասին, որը հաշվի է առնում, թե ինչպես են հաճախորդները կառավարում իրենց բանկային հաշիվները: Սակայն, աղբյուրների համաձայն, այն քիչ թվով աջակիցներ գտավ վարկատուների շրջանում:JPMorgan-ը, Bank of America-ն ու այլ խոշոր բանկեր վերջին տարիներին մշակել են ռիսկերի գնահատման մոդելներ` հիմնվելով իրենց սեփական հաճախորդների ակտիվության վրա: Դրա շնորհիվ միայն JPMorgan-ի կողմից հաստատված վարկերի քանակը 2016 թվականից ի վեր աճել է շուրջ 700 հազարով, նշում են WSJ աղբյուրները:Նոր փորձնական ծրագրի շրջանակում 10 բանկեր պայմանավորվել են տվյալների փոխանակման մասին: Այսպիսով՝ JPMorgan-ը կկարողանա հաստատել վարկային քարտի տրամադրումն այն հաճախորդի համար, ով ավանդ ունի Wells Fargo-ում եւ չունի վարկային վարկանիշ:Ակնկալվում է, որ JPMorgan-ը կդառնա առաջին բանկը, որն արդեն այս աշնանը վարկառուներին գնահատելու համար կսկսի օգտագործել բանկային հաշիվների տվյալներն այլ բանկերում: Նախագծի հնարավոր ռիսկերի շարքում WSJ-ն նշում է վարկերի մասով կորուստներն այն դեպքում, երբ վարկառուների վճարունակությունը գերագնահատված լինի, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության մասին մտահոգությունները: Tweet Դիտում՝ 2509