ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել «եզակի հնարավորությունից` ձեւակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից եւ ստանալ զեղչեր»: Ինչպես նշել են բանկում, այսուհետ վարկի ձեւակերպման եւ առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ եւ հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային եւ այլ պարագաներ եւ հաշված րոպեների ընթացքում ձեւակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց բանկ եւ խանութներ այցելելու անհրաժեշտության:Վարկային հայտի հաստատման դեպքում հաճախորդը SMS հաղորդագրությամբ ստանում է պրոմո-կոդ եւ տեղեկատվություն` հաստատված վարկի գումարի վերաբերյալ, ինչից հետո նա կարող է ընտրել անհրաժեշտ ապրանքներն «Իդեալ համակարգ»-ի առցանց ներկայացված լայն տեսականուց՝ վարկի հաստատված սահմանաչափի շրջանակներում: Ապրանքներն առաքվում են հաճախորդի նշված հասցեով անմիջապես հաջորդ օրը․ նա պետք է անձամբ ընդունի առաքումը եւ ստորագրի վարկային փաստաթղթերը:Առցանց ապառիկ գնումներ կատարելու քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է այս հղումով: «Մեր օրերում թվային միջավայրում առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Բաց մի՛ թողեք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ եւ արագ ծառայությունից օգտվելու հնարավորությունը. խնայե՛ք Ձեր ժամանակը, կատարե՛ք առցանց գնումներ «Իդեալ համակարգ»-ի կայքից եւ ավելին, ստացե՛ք 27% զեղչ առցանց գնումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:«Իդեալ համակարգ»-ի կայքից ապրանքների գնման ապառիկ վարկերը տրամադրվում են 30 հազար ՀՀ դրամից մինչեւ 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչեւ 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), կախված տարեկան տոկոսադրույքից` կիրառվում է ամսական միջնորդավճար՝ 0%-ից մինչեւ 1.01%:Ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2777