Էդվարդ Բրեմսոնի Sherborne Investors ներդրումային ընկերությունը վաճառել է բրիտանական Barclays Plc բանկում իր ամբողջ բաժնեմասը` հրաժարվելով բանկի գործարքները վերակազմակերպելու անհույս փորձերից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Sherborne-ը տնօրինում էր Barclays-ի բաժնետոմսերի 6%-ը եւ հանդիսանում էր բանկի խոշոր բաժնետերերից մեկը: Հայտնի ներդրող ակտիվիստ Բրեմսոնը փորձում էր միանալ Barclays-ի տնօրենների խորհրդին: Նա դիմումներ էր ուղարկում բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ջես Սթեյլիին՝ առաջարկելով նրան կրճատել ներդրումային բանկային գործարքների ծավալը եւ ավելի ակտիվ ներդրումներ կատարել մանրածախ գործարքներում Մեծ Բրիտանիայում:Sherborne-ը սկսել էր գնել Barclays-ի բաժնետոմսերը 2018 թվականին, երբ դրանց արժեքը կազմում էր մոտ 2 ֆունտ: Մայիսի 7-ին ներդրումային ընկերությունը հայտարարեց, որ բաժնետոմսերի վաճառքի միջին գինը կազմել է 1,86 ֆունտ:«Շատ ափսոս, որ մենք հնարավորություն չունեցանք միանալու Barclays-ի տնօրենների խորհրդին՝ բանկի վերակազմակերպման հարցում օգնելու համար»,- ասված է ներդրումային ընկերության հայտարարության մեջ:Սթեյլին, հակառակ Բրեմսոնի առաջարկների, պահպանում էր ներդրումային բանկային գործարքների մեծ ծավալ, որոնք հանդիսացան կորոնավիրուսային համավարակի ընթացքում բանկի շահույթի զգալի աճի աղբյուր, գրում է Dow Jones-ը:Dealogic-ի տվյալների համաձայն՝ 2021թ․ առաջին եռամսյակում համաշխարհային ներդրումային բանկերի շրջանում Barclays-ը եկամտի ծավալով զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Իսկ եվրոպական բանկերի շարքում այս ցուցանիշով բանկը զիջեց միայն Credit Suisse Group AG-ին: Tweet Դիտում՝ 3644