Intel-ն ու Microsoft-ը կմիավորեն ուժերը թաքնված մայնինգի դեմ
05.05.2021 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ larepublica.net

Կրիպտոջեկինգը ենթադրում է սարքի հեռահար վարակում դրա հաշվիչ հզորություններին հասանելիությունը գրավելու եւ կրիպտոարժույթների մայինգ իրականացնելու համար: Այլընտրանքային մոտեցում է՝ ուրիշի սարքավորման օգտագործումը բրաուզերի միջոցով թվային ակտիվներ ստանալու համար (այդ նպատակով չարագործներն իրենց կայքերում հատուկ սկրիպտներ են ինտեգրում):
Նման ծրագրերից տուժած օգտատերերի առջև ծառացած խնդիրներից մեկը դրանք հայտնաբերելու դժվարությունն է: Intel-ի և Microsoft-ի թիմերը համատեղ ջանքերով նախատեսում են գտնել դրա լուծումը:
Ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր սեփական գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր է բացահայտել և վերացնել կրիպտոարժույթների հեռահար մայնինգի համար նախատեսված վնասաբեր ծրագրերը: Կողմերի ջանքերի համատեղումը թույլ կտա կազմակերպություններին բարձրացնել կրիպտոջեկինգի դեմ պայքարի արդյունավետությունը: Microsoft-ում Intel-ի հետ համագործակցությունն անվանել են «կիբերանվտանգության ոլորտում փոփոխությունների մեկնարկ»:
Նշվում է նաեւ, որ ընկերությունների համատեղ աշխատանքը կօգնի պաշտպանել կորպորատիվ հաճախորդներին չարագործներից, որոնք օգտագործում են ծրագրային ապահովում կրիպտոջեկինգի համար: Կրիպտովոլորտի պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ օգտագործվում է աշխատանքային դիրքը սեփական նպատակներով կրիպտոարժույթների հեռահար մայնինգ կազմակերպելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: