Intel-ը $20 մլրդ կուղղի արտադրության ընդլայնմանը

25.03.2021 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Intel #Պատրիկ Գելսինջեր

Ամերիկյան Intel տեխնոլոգիական կորպորացիայի ղեկավար Պատրիկ Գելսինջերը (Patrick Gelsinger) հայտարարել է, որ ընկերությունը $20 մլրդ կներդնի նոր գործարաններ կառուցելու համար եւ նոր գործընկերներ կներգրավի միկրոսխեմաների արտադրությունն ընդլայնելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:


Ինչպես նշել է Գելսինջերը, իր ծրագիրը ներառում է Արիզոնայում առկա ձեռնարկություններում երկու նոր գործարանի կառուցում`միկրոսխեմաների արտադրության տեմպերը բարձրացնելու համար: Ակնկալվում է, որ նոր օբյեկտները կգործեն 2024 թվականին: Ընկերությունը մտադիր է նաեւ տարվա ընթացքում պատմել ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում ընդլայնման իր ծրագրերի մասին:

Intel-ը նախատեսում է նաեւ 2023թ․արտադրական գործընթացի մի մասը փոխանցել ավելի շատ արտաքին գործընկերների, ինչը կվերաբերվի նաեւ կորպորացիայի նորագույն մշակումներին: Բացի այդ, ընկերությունը մտադիր է համագործակցել Apple-ի եւ Qualcomm-ի հետ՝ չիպեր արտադրելու նպատակով:

Գելսինջերը հավելել է, որ ընկերությունը կպահպանի միկրոսխեմաների նախագծողի եւ արտադրողի ավանդույթը եւ արտադրության մեծ մասը կկազմակերպի իր ձեռնարկություններում։  



The Wall Street Journal-ը ընդգծում է, որ նշված միջոցները նախատեսվում է իրականացնել ասիական մրցակիցներից Intel-ի հետ մնալը հաղթահարելու համար: Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունը բախվել է մի շարք խնդիրների, ներառյալ՝ առանցքային հաճախորդների կորուստը, մրցակցության աճն ու նոր  սերնդի չիպերի արտադրության ոլորտում դժվարությունները:

1968 թվականին հիմնված Intel-ն արտադրում է էլեկտրոնային սարքեր եւ համակարգչային բաղադրիչներ, ներառյալ՝ միկրոպրոցեսորներ: Ընկերության շրջանառությունը 2019 թվականին կազմել է շուրջ $72 մլրդ:

Դիտում՝ 2173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW