Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին: Ինչպես նշել են ՀԱԳՄ-ում, գործարարները ներկայացրել են տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման իրենց պատկերացումները, զարգացման տեսլականը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղատնտեսության, գինեգործության, կապիտալ շինարարության, ոսկեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսական բնագավառներին։ Կարեւորվել են ներդրումների ներգրավումը խթանող միջոցառումների իրականացումը, հարկային եւ տնտեսական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, պետական գնումների գործընթացի պարզեցման ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ 24.03.2021 | 10:15 ՀԱԳՄ-ն խորապես հիասթափված է ՀՀ ԱԺ դրսեւորած դիրքորոշմամբ Հանդիպման մասնակիցները հանգամանալի անդրադարձել են «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությանը» եւ նախարարության կողմից մշակված «ՀՀ տնտեսական քաղաքականության հայեցակարգին»։ Մասնավորապես նշվել է, որ առկա է դրանց լայն հանրայնացման, ինչպես նաեւ՝ իրագործման առումով մասնագիտական ու փորձագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն։ Առաջարկվել է ստեղծել միասնական հարթակ, որտեղ ՀՀ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ գործարար համայնքի ներկայացուցիչները կկարողանան պարբերաբար համատեղ քննարկումներ անցկացնել բնագավառին առնչվող քայլերի ու բարեփոխումների շուրջ։«Պետություն-գործարարություն պարբերական երկխոսությունը չափազանց կարեւոր է, հատկապես՝ հետպատերազմյան մեր տնտեսության վերականգնման ու առաջմղման համար։ Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսեւորի եւ ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»,- նշել է ՀԱԳՄ նախագան Արսեն Ղազարյանը։ Tweet Դիտում՝ 810