“ՄեգաՖոնը” հակասական հայտարարություններ է անում ՀՀ շուկայի նկատմամբ իր հետաքրքրության մասին
24.06.2008 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Ռուսական բջջային օպերատոր “ՄեգաՖոնը” հայտարարում է##, որ ընկերությանը հետաքրքրում է Հայաստանի շուկան:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով “ՌԲԿ”-ն, “ՄեգաՖոնի” փոխտնօրեն Ալեքսեյ Նիչիպորենկոն ասել է, որ ընկերությանը հետաքրքրում է Հայաստանի շուկան, սակայն “այնտեղ բիզնես-քեյսը շատ ծանր է, երկիրն ունի 3 մլն բաժանորդ, եւ նրանք բոլորն արդեն կողմնորոշված են”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ հիշեցնում է, որ այս տարվա մայիսին, պատասխանելով այն հարցին, թե “ՄեգաՖոնը” մասնակցելու՞ է արդյոք Հայաստանում բջջային երրորդ օպերատորի արտոնագրման միջազգային մրցույթին, օպերատորի ներկայացուցիչ Տատյանա Զվերեւան ասել էր, որ ընկերությունը հետաքրքրված չէ հայաստանյան շուկայով:
“Հայաստանում ապրում է մոտ 2.5 մլն մարդ, եւ այնտեղ արդեն կա երկու խոշոր օպերատոր: Որպես առանձին ներդրումային ծրագիր ՀՀ-ն մեզ չի հետաքրքրում”,- ասել էր Տատյանա Զվերեւան:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: