Երեւան /Մեդիամաքս/. Համահայկական բանկը պետության ու մասնավոր հատվածի համագործակցության վրա հիմնված## ֆինանսական ինստիտուտ է լինելու, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արթուր Ջավադյանն այդ մասին ասել է հունիսի 21-ին Դիլիջանում տեղի ունեցած Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ տարեկան ժողովի ժամանակ` ներկայացնելով Համահայկական բանկի ստեղծման հայեցակարգը: Ինչպես ասել է ԿԲ ղեկավարը, բանկի հիմնական նպատակն է լինելու նախագծերի ֆինանսավորումը Մրցունակության ազգային խորհրդի որոշումների շրջանակներում:ԿԲ նախագահի խոսքերով, Համահայկական բանկը ղեկավարվելու է գործունեության առեւտրային սկզբունքներով, սակայն Հայաստանի ֆինանսական ինստիտուտների համար մրցակից չի լինելու: “Այդ սկզբունքի ապահովման համար Համահայկական բանկը դիմելու է առեւտրային բանկերին եւ այլ ներդրողներին` ներդրումային ծրագրերին մասնակցելու առաջարկությամբ”,- ասել է Արթուր Ջավադյանը:Նա նշել է, որ բանկը ստեղծվելու է որպես բաց բաժնետիրական ընկերություն, բանկի հիմնադիրներն են լինելու Հայաստանի կառավարությունը /առնվազն 20%-ոց բաժնեմաս/, հայտնի միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ մասնավոր ներդրողները:“Բանկի հայտարարած կանոնադրական կապիտալի նվազագույն չափը կկազմի 30 մլրդ դրամ, կամ $100 մլն”,- ասել է Արթուր Ջավադյանը:ԿԲ նախագահը նշել է, որ բանկի ներդրումային գործունեությունն իրականանալու է Մրցունակության ազգային խորհրդի ռազմավարության շրջանակներում: ՙԲանկն ամեն տարի հաստատելու է տարեկան ներդրումային ծրագիրը, որը ներկայացվելու է Մրցունակության ազգային խորհրդի հաստատմանը՚,- ասել է Արթուր Ջավադյանը:Բանկը կհիմնադրվի “Համահայկական բանկի մասին” օրենքի ընդունումից հետո. դա սպասվում է սեպտեմբերին, իսկ Համահայկական բանկի հիմնումը ծրագրվում է 2008-ի վերջում: Tweet Դիտում՝ 4904