Կադաստրի կոմիտեն պարզեցրել է «Միասնական տեղեկանք» ստանալու էլ. դիմումի կարգը

30.04.2021 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կադաստրի կոմիտե #«Միասնական տեղեկանք» #դիմում
Կադաստրի կոմիտեն գործարկել է միասնական տեղեկանքի տրամադրման համար էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու առավել հեշտ եւ պարզեցված համակարգ («Միասնական տեղեկանք»)։

«Պարզեցված եղանակով «Միասնական տեղեկատվության տրամադրման» դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ եւ մուտքագրել մուտքանունը եւ գաղտնաբառը (էլ. հասցե եւ գաղտնաբառ)։ Եթե գրանցված չեք հարթակում, այս հղմամբ կարող եք տեսնել քայլերի հաջորդականությունը։ Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Միասնական տեղեկանք» դաշտը։

Դիմումի մուտքագրման փուլում ընտրել գույքի նպատակային նշանակությունը, որից հետո մուտքագրել սեփականության վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը եւ սեղմել «Փնտրել» կոճակը։ Արդյունքում համակարգն ինքնաշխատ կլրացնի հասցեի համար նախատեսված դաշտերը՝ մարզ, համայնք, փողոց, շենք եւ շինություն։ Այնուհետեւ ընտրել դիմումի կատարման ժամկետը եւ սեղմել «Գրանցել» կոճակը»,- ներկայացված է հաղորդագրությունում:

Կոմիտեից հիշեցնում են, որ հանվել է փաստաթուղթ կցելու պարտադիր պահանջը.

«Անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ կարող եք կցել ձեր հայեցողությամբ։ Համակարգը Ձեզ անմիջապես կտեղափոխի վճարման փուլ։ Գործում է վճարման երկու տարբերակ՝ կայքում եւ պետական վճարումների էլեկտրոնային համակարգում եւ մուտքագրել համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրը։

Առաջին տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է սեղմել «Այո» կոճակը եւ լրացնել բանկային քարտի տվյալները։ Հաստատել վճարումը, այնուհետեւ հաղորդագրության միջոցով ստացված կոդը լրացնել համապատասխան դաշտում եւ վերջնական հաստատել գործարքը:

Վճարման երկրորդ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է լրացնել 20 նիշանոց ծածկագիրը եւ որոնել այն։ Ծածկագիրն ակտիվ լինելու դեպքում համակարգն այն կընդունի։

Վճարումը հաստատելուց հետո  էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք Ձեր իրականացրած վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաեւ «Դիմումի ընդունման վերաբերյալ ստացական»։  «Դիմումների ցանկ» բաժնում կարող եք տեսնել մուտքագրված դիմումը՝ կից ներկայացված փաստաթղթերով»:
Դիտում՝ 6445
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW