Մայիսմեկյան տոնի կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հաճախորդների խրախուսման հերթական ակցիայով:«Գնահատում ենք բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա կապակցությամբ, եւ բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից:Խրախուսման ակցիաները լինելու են շարունակական. բանկը պարբերաբար հանդես է գալու հաճախորդների խրախուսման շահավետ եւ հետաքրքիր առաջարկներով»,- նշել են Կոնվերս Բանկում:Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով: Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3025