«Տինկոֆ»-ն ավելի քան 20 մլն օգտատեր ունեցող հավելվածի խոշոր բաժնետեր է դարձել

30.04.2021 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տինկոֆ» #«Бесконтакт» #«Кошелек»
TCS Group-ը («Տինկոֆ Բանկ»-ի գլխամասային կառույցը) ձեռք է բերել «Бесконтакт» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Վերջինս հանդիսանում է «Кошелек» բջջային հավելվածի մշակողը։

Հավելվածը թույլ է տալիս հեռախոսում ներբեռնել բանկային եւ զեղչային քարտեր, ինչպես նաեւ կտրոններ ու նվերների վկայագրեր: RBC-ի փոխանցմամբ՝ գործարքը փակվել է 2021թ․ ապրիլի 29-ին: Դրա առեւտրային պայմանները չեն բացահայտվում:

«Кошелек» հավելվածում ավելի քան 20 մլն օգտատեր է գրանցված եւ ավելի քան 300 մլն քարտ է թվայնացված: Ի սկզբանե այն ստեղծվել է որպես սովորական դրամապանակի թվային այլընտրանք՝ միայն քարտեր պահելու համար: Ավելի ուշ դրանում հայտնվել է անհպում վճարման ծառայություն՝ «Кошелек Pay».

«Դրամարկղում զեղչ ստանալու համար բավական է քարտը ցույց տալ սմարթֆոնի էկրանից, իսկ գնումների կամ տրանսպորտի համար վճարել՝ պարզապես սմարթֆոնը մոտեցնելով վճարային տերմինալին»,- նշված է Cardsmobile պաշտոնական կայքում:
Դիտում՝ 2093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW